Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը․ Մհեր Գրիգորյանը ՌԴ է մեկնել

Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը․ Մհեր Գրիգորյանը ՌԴ է մեկնել
Քաղաքականություն
20:36, 02 июнь 2022
Մոսկվայում վաղը՝ հունիսի 3-ին, տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։

Աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կմեկնի Մոսկվա։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021 թվականի դեկտեմբերին։ Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, հանդիպման օրը դեռևս չի հաղորդվում։

Այն նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում։ Այս հանձնաժողովների առաջին հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել հայ-ադրբեջանական միջպետական սահմանին, իսկ Մոսկվայի հանդիպումից հետո հանձնաժողովները կհավաքվեն արդեն Բրյուսելում։