Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենց իսկ հրավիրած արտահերթ նիստից փախած Իշխան Սաղաթելյանը բախումներ է հրահրում ոստիկանության և ցուցարարների միջև

Այսօր` ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին, որը չկայացավ քվորում չլինելու պատճատով, ընդդիմության լիդերի դերն իր վրա վերցրած Իշխան Սաղաթելյանը չէր եկել Ազգային Ժողով։ Բացի Սաղաթելյանից ԱԺ նիստին չէր ներկայացել նաև ՊՈՒ խմբակցության ղեկավարԱրթուր Վանեցյանը, որը նախօրոք հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնալու մինչև ընդդիմության պահանջները չկատարվեն։  Սաղաթելյանի չներկայանալը, սակայն, չմեկնաբանվեց։

Փոխարենը՝ ընկեր Իշխանը երթի ընթացքում՝ Կառավարական առանձնատների մոտ, հանդիպելով ոստիկանական ուժերին, հորդորեց երթի մասնակիցներին ուժով ճեղքել ոստիկանական պատը, ինչից հետո բախումներ սկսվեցին ոստիկանության և ցուցարարների միջև։  

Կան բերման ենթարկվածներ: Կան նաև տուժածներ։ Սա, ի դեպ, այն բանից բետո, երբ Սաղաթելյանի կուսակից Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք գնալու են բացառապես սահմանադրական ճանապարհով և բացառելու են բռնությունները։  

Նշենք, որ ցուցարարների գործողությունները ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել «խաղաղ ցույց» անվան տակ։ Ինչպես բազմիցս շեշտել ենք, ընդդիմությանը այլ ելք չի մնացել, քան վերադառնալ ԱԺ, կամ գնալով բախումների իրավիճակը դարձնել անկառավարելի և փորձել կրակից շագանակներ հավաքել քաղաքացիների ձեռքերով:

Երբ Սաղաթելյանը նշեց, որ փակ ճանապարհներ իրենց առաջ չեն կարող լինել, որոշ ցուցարարներ սկսեցին շշեր, քարեր ու այլ իրեր նետել ոստիկանների ուղղությամբ, առաջին շարքերում կանգնածները սկսեցին հարվածել ոստիկաններին։  Ոստիկանությունը զգուշացումներից հետո կիրառեց հատուկ միջոցներ, այդ թվում՝ լուսաձայնային ճայթուկներ։