Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակաժողովրդավարական խմբակներն արդեն իսկ պատրաստվում են պղտորել առաջիկա ընտրությունների մթնոլորտը․ Արթուր Սաքունց

Հակաժողովրդավարական խմբակներն արդեն իսկ պատրաստվում են պղտորել առաջիկա ընտրությունների մթնոլորտը․ Արթուր Սաքունց
Քաղաքականություն
16:28, 28 март 2021
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Առաջիկա ընտրությունների նշանակությունը Հայաստանում ժողովրդավարական անվտանգության, ինքնիշխան, իրավական պետության վերականգնման ռեստարտի սկզբնավորումն է։
Միանշանակ է, որ պետությունը զավթածները որևէ հնարավորություն չունեն կանխելու պատմության ընթացքը, բայց պղտորելու ռեսուրս ունեն, քանի որ ներկա իշխանությունները նման դրսևորման հիմքեր ու տարածքներ թողեցին։
Ավելին, հակաժողովրդավարական խմբակներն արդեն իսկ պատրաստվում են պղտորել առաջիկա ընտրությունների մթնոլորտը, ձգտելով հասնել իրենց երազանքին` հրահրել առճակատումներ և բռնություններ, ընտրական ինստիտուտը ընդհանրապես վարկաբեկելու, ժողովրդավարական ինստիտուտների ու սկզբունքների հանդեպ հանրային անվստահություն ձևավորելու, խորացնելու համար, հանրության մոտ ավտորիտար կառավարումը կարևորելու համար իրենց խորքային, ոչհրապարակային ձգտումները քողարկելու համար (բնականաբար, հո չեն ասելու կողմ են կոռուպցիոն համակարգին որպես պետության անվտանգության երաշխիք)
Բայց դրանք էլ չեն ունենալու արդյունք, այլ կունենան ընդամենը իրենց խոսելու համար թեմաներ։
Բայց ովքեր են լինելու ժողովրդավարական ռեստարտի իրականացնողները, շատ դժվար հարց է, որի պատասխանը կտան ՀՀ քաղաքացիները։
Բայց, մինչև քվեարկությունը լուրջ մարտահրավերներ ունեն ժողովրդավարական արժեքներն  ու գաղափարները կրող, ընդունող, նրանց նշանակությունը կարևորող ուժերը, մարդիկ հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական խոսույթին մոտեցումներին հակադարձելու առումով։
Գիտենք, որ դրանք որպես կանոն ուղեկցվում են ապառեղեկատվությամբ, կեղծիքով, թիրախավորմամբ, տարատեսակ սպառնալիքներով, բայց դրանք սնամեջ են իրենց բովանդակությամբ ու վախկոտությամբ։