Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլին ես հրաժարական կտամ. դա պետք է արտահերթ ընտրությունների համար. Նիկոլ Փաշինյան

Ապրիլին ես հրաժարական կտամ. դա պետք է արտահերթ ընտրությունների համար. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
16:42, 28 март 2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժական կտա։ Այդ մասին հայտարարել է վարչապետը՝ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ դա տեղի կունենա ապրիլին:

Ըստ վարչապետի, այդ հրաժարականը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Մինչ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի:

Հիշեցնենք, խորհրդարանական ու արտախորհրդանական ուժերի հետ հանդիպումներից հետո որոշվել է հունիսի 20-ին Հայաստանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։