Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավալի է, որ կան գործիչներ, ովքեր ստի միջոցով փորձում են խաթարել Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների համատեղ աշխատանքը. Էդմոն Մարուքյան

Ցավալի է, որ կան գործիչներ, ովքեր ստի միջոցով փորձում են խաթարել Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների համատեղ աշխատանքը. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
00:00, 09 июнь 2022
Բլոգ նյուզ կայքը հերթական հորինվածքն է շաղ տվել, գրելով, որ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր բոլոր խմբակցությունները հրաժարվել են հանդիպել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին, որը այցելել էր Արցախ։ Էդմոն Մարուքյանը անդրադառնալով կայքի հրապարակմանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է Բլոգնյուզի տարածած տեղեկատվությունը, նշելով, որ շուրջ երկու ժամ հանդիպումներ է ունեցել Արցախում, այդ թվում` ընդդիմադիր խմբակցությունների հետ։ 

«Ցավալի է, որ կան գործիչներ, ովքեր ստի միջոցով փորձում են խաթարել Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների համատեղ աշխատանքը:
Արցախի խորհրդարանում շուրջ երկու ժամ հանդիպումներ եմ ունեցել, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ: Քննարկել ենք բարձրացված բոլոր հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։