Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը մաշվել է մինչև քոքը և քաղաքական դաշտում այլևս չկա. երեկվա նրանց արարքը հանցագործություն էր. Գևորգ Պապոյան

«Խորհրդարանական ընդդիմությունը, իր հիմնական սահմանադրական պարտականությունը թողած, այս օրերին զբաղված է խորհրդարանից դուրս մանր ու մեծ խուլիգանություններ անելով և ոչ քաղաքական օրակարգեր առաջ տանելով»,- այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: 

Նա ընդգծեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց նույնիսկ բյուջեի կատարողականի քննարկմանը՝ նախընտրելով Ֆրանսիայի հրապարակում նարդի խաղալը, նախարարությունների շենքերում վազվզելն ու չարաճճիություններ անելը, վրանների տակ քյաբաբ ու իքիբիր ուտելը:

Պապոյանի խոսքով՝ մինչդեռ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ընդդիմությունը հնարավորություն ուներ հարցեր տալու, քննադատելու, դատափետելու իշխանություններին. «Սա նշանակում է, որ կամ մեր ընդդիմությունը ամբողջապես համաձայն է մեր բյուջետային քաղաքականությանը, կամ պարզապես զահլա չունի բյուջեն կարդալու»:

Պատգամավորն ասաց, որ երեկ նրանց կատարածը բովանդակությամբ չարաճճիություն էր, բայց Քրեական օրենսգրքով կոնկրետ հանցագործություն էր. «Խորհրդարանական ընդդիմությունը մաշվել է մինչև քոքը, և իրենք էլ են ընդունում, որ քաղաքական դաշտում իրենք այլևս չկան»:

Մանրամասն՝ տեսանյութում: