Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ճանապարհի ապաշրջափակման ուղիները արդեն համաձայնեցված են». Լավրով

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային ճանապարհի ապաշրջափակման ուղիները արդեն համաձայնեցված են». Լավրով
Քաղաքականություն
13:28, 09 июнь 2022
Երևանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր գործընկերոջ՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրուցում նշել է, որ ապաշրջափակման աշխատանքները ընթացքի մեջ են։ Սերգեյ Լավրովի խոսքերով՝ «երեք փոխվարչապետերի հանդիպումները շարունակվում են և ռիթմիկ են». «Ինչպես գիտեք, երկաթուղային ճանապարհը համաձայնեցված է, հիմա ընթանում են ավտոճանապարհի համաձայնեցման բանակցությունները։ Ճանապարհային անցման ռեժիմը պարզեցված կլինի և կհամապատասխանի երկրների ինքնիշխանության սկզբունքներին»։