Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի և Թեհրանի միջև գործակցության մասին համաձայնագիր կստորագրվի

Երևանի և Թեհրանի միջև գործակցության մասին համաձայնագիր կստորագրվի
Քաղաքականություն
19:20, 10 июнь 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
 
 
«Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը՝ նշելով, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: Մասնավորապես, Հրաչյա Սարգսյանը կարևորել է գործակցության հաստատումը երթևեկության կառավարման, աղբի վերամշակման, կանաչապատման ու մշակույթի ոլորտներում:
 
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նկատել է, որ կողմերը լիարժեքորեն չեն օգտագործում գործակցության այն ամբողջ ներուժը, որն օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:
 
 
Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի միջև նախանշվող գործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել հստակ բնագավառներում:
 
 
Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք փոխայցերի միջոցով կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը»,- նշված է գրառման մեջ: