Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ լինեն արտահերթ ընտրություններ ԲՀԿ-ն գնալու է մենակ, առանց որեւէ դաշինքի. Գագիկ Ծառուկյան. Hraparak.am

Երբ լինեն արտահերթ ընտրություններ ԲՀԿ-ն գնալու է մենակ, առանց որեւէ դաշինքի. Գագիկ Ծառուկյան. Hraparak.am
Քաղաքականություն
19:53, 12 февраль 2021
Փաշինյանի հետ մեր հանդիպումը կարճ ա եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչև Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով այն հարցին, թե արտահերթ ընտրությունների թեման արդեն փա՞կ է և չի կարող լինե՞լ գոնե 2021-ի ընթացքում:

 «Ոչ մի փակ բա չկա, բայց ասենք թե՝ հիմնականում, եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Կազմակերպի, անցկացնի, և հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը կարճ ա եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչև Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել ա։ Ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ մենակ։ Առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, ալ ես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ»,-ասաց նա։

Իսկ ճի՞շտ են լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը համագործակցության փորձեր է անում տարբեր քաղաքական ուժերի հետ  և նաև Ծառուկյանին՝ համատեղ, գուցե կոալիցիոն կառավարության առաջարկ է արել։ Կամ գուցե համատեղ խնդիրների լուծման գնալու։ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան զարմացավ, և ասաց․ «Այսինքն էդ լուրերը որտեղի՞ց, ես ուզում եմ իմանալ։ Ես տենց լուրեր չգիտեմ»։

Գագիկ Ծառուկյանը բացառված համարեց նման համագործակցությունը, եթե նույնիսկ առաջարկվի իրենց։