Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հրաժարականի դիմումի մասին
Քաղաքականություն
17:21, 29 март 2021
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ազգային ժողով