Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված ապագա սպաները այն ավարտելուց հետո կստանան բնակարան Երևանում. Արմեն Խաչատրյան

«Մի քանի օր հետո համապատասխան օրենքի նախագիծ կմտնի Ազգային ժողով, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունը տրամադրելու է 3-սենյականոց բնակարաններ Երևան քաղաքում: Այսինքն՝  այն անձինք, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ, ավարտելուց հետո ստանալու են 3-սենյականոց բնակարան»,- այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ այդ անձինք բնակարանը ստանալու են ուսումնական հաստատությունը ավարտելուց անմիջապես հետո, ոչ թե 20 տարի հետո, երբ ձեռք են բերում կենսաթոշակի իրավունք:

«Բնակարանը ձեռք բերելուց հետո նրանք ստանալու են այն օգտագործելու իրավունք՝ կարող են բնակվել, կարող են տալ հարազատներին ի բնակություն, կարող են անգամ վարձով տրամադրել, և կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության»,- հավելեց Արմեն Խաչատրյանը:

Նա 18-23 տարեկան երիտասարդներին և նրանց ծնողներին կոչ արեց դիմել ռազմաուսումնական հաստատություններ. «Երբևէ նման բան չի եղել, որ սպային տրամադրեն բնակարան մինչև կենսաթոշակի անցնելը»:

Մանրամասն՝ տեսանյութում: