Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսնելով, որ ընդդիմության շարժումը տապալվել է, Սերժ Սարգսյանը պատասխանատվությունը գցում է Իշխան Սաղաթելյանի վրա. Լիլիթ Կիրակոսյան. տեսանյութ

Տեսնելով, որ ընդդիմության շարժումը տապալվել է, Սերժ Սարգսյանը պատասխանատվությունը գցում է Իշխան Սաղաթելյանի վրա. Լիլիթ Կիրակոսյան. տեսանյութ
Քաղաքականություն
18:05, 14 июнь 2022
Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը լրագրողներից մեկի հետ զրույցում խոսելով իրենց պայքարի հաջողության մասին ասել էր, որ իհարկե լինելու են ցանկալի արդյունքներ։ «Վաղը չէ մյուս օրը Իշխան Սաղաթելյանից կլսեք, թե ինչ է ասվելու այդ մասին»,-ասել էր Սերժ Սարգսյանը։ Նշենք, որ այսօր ընդդիմությունը հայտարարել է հերթական հանրահավաքի մասին, որի ժամանակ էլ ըստ Սերժ Սարգսյանի՝ Իշխան Սաղաթելյանը պետք է հայտարարի իրենց ցանկալի արդյունքի մասին։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հետ։
«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը՝ տեսնելով, որ ընդդիմության շարժումը տապալվել է, թերևս ինքն իրեն երրորդ պլան է մղում այս հայտարարությամբ, այսինքն՝ ամբողջությամբ պատասխանատվությունը և բեռը գցելով Իշխան Սաղաթելյանի վրա»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը։ 

Խոսելով նաև Գեղամ Մանուկյանի այն հայտարարության մասին, որ այս օրերին ցույց տվեցին, որ ցանկացած հրապարակ իրենց համար բաց է․ պատգամավորն ասաց, որ արդեն հաշիվը կորցրել է, թե քանի անգամ են նրանք ռազմավարություն փոխել, սա հերթական փոխված ռազմավարությունն է։

«Այն առաջ քաշած օրակարգը, որ մաշեցնելու ենք մինչև քոքը, իրենք սկսեցին կիրառել հենց իրենց վրա և համապատասխան արդյունք ցույց տվեց հենց իրենց համար»,-ասաց պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան