Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահե Հակոբյանին պաշտոնից հեռացնելու հարցը քննարկել ենք. Ծովինար Վարդանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը.

«Արդեն որերորդ հանձնաժողովի նիստն ենք անցկացնում առանց նախագահի, կարծես՝ որևէ հետաքրքրություն չկա նրա կողմից, ուստի հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրան հեռացնելու հարց քննարկվել է, բայց դա խմբակցությանը չի ներկայացվել և խմբակցությունում չի քննարկվել, եթե որոշում լինի, կիմանաք: Կարող եմ նշել, որ ԱԺ կանոնակարգի գիտելիքի հետ կապված խնդիրներ ևս եղել են նրա կողմից»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: