Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՀԿ-ից՝ Քոչարյանի թիմ. Ինչու Գևորգ Պետրոսյանը որոշեց Ծառուկյանին փոխարինել Քոչարյանով. «Ժամանակ»

ԲՀԿ-ից՝ Քոչարյանի թիմ. Ինչու Գևորգ Պետրոսյանը որոշեց Ծառուկյանին փոխարինել Քոչարյանով. «Ժամանակ»
Քաղաքականություն
10:39, 30 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է. 

«ԲՀԿ-ից դուրս եկած Գևորգ Պետրոսյանին հաճախ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերակցությամբ:

Փաստացի Պետրոսյանի ԲՀԿ-ից դուրս գալու դրդապատճառը ոչ այնքան քաղաքական էր, ինչպես նա փորձում էր ներկայացնել, որքան զուտ ներանձնային. Պետրոսյանը որոշեց Ծառուկյանին փոխարինել Քոչարյանով՝ թերևս այդ թևից ստանալով իր համար առավել գրավիչ առաջարկ: Ինչպես ընդունված է ասել, Ծառուկյանի հացի մեջ աղ չկա, ում հաց տվեց, դավաճան դուրս եկավ:
2018թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ խմբակցությունը արդեն երեք պատգամավոր է լքել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում