Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ փոխպետքարտուղարն այսօր կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին

ԱՄՆ փոխպետքարտուղարն այսօր կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին
Քաղաքականություն
12:22, 18 июнь 2022
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում։

Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը  կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։

Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»։