Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Քաղաքականություն
15:22, 18 июнь 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի  և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին․ տեղեկացնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա»,- ասված է հաղորդագրությունում։