Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ ու ինքնիշխան երկիր,մինչև տեսնենք ՝ ինչ է լինելու հետագայում. Դավիթ Բաբայան

Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ ու ինքնիշխան երկիր,մինչև տեսնենք ՝ ինչ է լինելու հետագայում. Դավիթ Բաբայան
Քաղաքականություն
13:01, 20 июнь 2022
Արցախի կորուստը բերելու է աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի ու հիմնարար փոփոխությունների, որից հետո մեր տարածաշրջանում լրիվ այլ գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու: Պատկերացրեք՝ չկա Արցախը, հոսանքներից մեկը, որը Անդրկովկասում դոմինանտ դիրք է ունենալու, դա պանթյուրքիզմն է:Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարի արձանագրմամբ՝ Արցախի կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, ուստի չպետք է ակնկալել շուտափույթ լուծում.

«Մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ Արցախի կարգավիճակի վերջնական և համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագ՝այի խնդիր է, ուստի պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր հնարավոր միջոցներով, ուստի եթե անգամ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը որպես դե ֆակտո անկախ ու ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հետագայում: Մեզ համար մի բան պարզ է, որ նախ՝ բարդ է լինելու Արցախի խնդրի շուտափույթ կարգավորման հասնել, բայց նաև կարմիր գիծ է մեզ համար, որ որևէ ձևով չենք կարող լինել Ադրբեջանի կազմում կամ նրանցից կախված, չի լինելու նման բան»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարը անդրադարձավ նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի Արցախի վերաբերյալ տարակուսելի հայտարարություններին և ընդգծեց՝ «Շառ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, սա գոյապայքար է, մենք չենք անպատվում Շառլ Միշելին, բայց քաղաքակիրթ ձևով ասում ենք՝ սա քո մոտեցումն է, բայց մենք այլ կերպ ենք մտածում»,-ասաց նա: