Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդմոն Մարուքյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության կլոր սեղանին

Էդմոն Մարուքյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության կլոր սեղանին
Քաղաքականություն
12:43, 21 июнь 2022
Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում եմ Արևելյան գործընկերության կլոր սեղանին: Հանդիպման ընթացքում քննարկվում են տարածաշրջանում անվտանգության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մարտահրավերները, ինչպես նաև տնտեսական համագործակցության և ինտեգրացիոն հիմնահարցեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Քննարկումը կազմակերպվել է հատուկ ԵՄ Խորհրդի և ՆԱՏՕ-ի հունիսի 23-24-ի գագաթնաժողովներին ընդառաջ, որպեսզի Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները ներկայացնեն իրենց երկրների հիմնախնդիրներն ու մարտահրավերները: