Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
Քաղաքականություն
13:08, 21 июнь 2022
Civic.am-ի տեղեկություններով «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Վանեցյանը սույն թվականի ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին, ապա, միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։ Վանեցյանը նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։ 

Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Կամոյի Գրիգորյանն է, ով գյումրեցի է՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու։