Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկում շարունակվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն ընդլայնված կազմով

Մինսկում շարունակվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն ընդլայնված կազմով
Քաղաքականություն
13:12, 21 июнь 2022
Այսօր՝ հունիսի 21-ին, Մինսկում շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն ընդլայնված կազմով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նշենք, որ երեկ՝ հունիսի 20-ին, կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։

Հանդիպումների օրակարգում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ներդրման, առաջնահերթ և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության,  առևտրի ծավալները մեծացնելու նպատակով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերը։ Օրակարգում ընդգրկված են նաև էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության և այլ հարցերի քննարկումներ։