Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները բոլոր հարցերում հասել են դրական, համաձայնեցված որոշումների

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները բոլոր հարցերում հասել են դրական, համաձայնեցված որոշումների
Քաղաքականություն
20:22, 21 июнь 2022
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Մինսկում տեղի ունեցած նեղ և ընդլայնված կազմերով նիստերի ընթացքում քննարկել են եվրասիական ինտեգրման թե՛ հրատապ և թե՛ հեռանկարային հարցերը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

Մալկինայի խոսքով՝ քննարկումները չեն անցել առանց բուռն բանավեճերի, բայց միևնույն ժամանակ՝ բոլոր հարցերում էլ հաջողվել է հասնել դրական, համաձայնեցված որոշումների:

«Երկու օրվա ընթացքում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները շատ ակտիվորեն քննարկում էին եվրասիական ինտեգրացիայի ե՛ւ հրատապ, ե՛ւ հեռանկարային հարցերը: Բնականաբար, հնարավոր չեղավ խուսափել բուռն բանավեճերից: Դրա հետ մեկտեղ, գործնականորեն բոլոր հարցերում հաջողվեց հասնել դրական, համաձայնեցված որոշումների: Ուզում եմ ընդգծել, որ բոլոր հարցերն էլ անմիջականորեն շոշափում են մեր համատեղ կյանքի, մեր ինտեգրման ամենակարևոր կողմերը», - հաղորդեց խոսնակը:

Հունիսի 20-ին Մինսկում տեղի էր ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներիԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբԵվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են արդյունաբերության առաջանահերթ և բարձր տեխնոլոգիական մասնաճյուղերում համագործակցության և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորման ծրագիրը, ինչպես նաև՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացումը «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով: