Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում

ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում
Քաղաքականություն / Աշխարհ
20:55, 21 июнь 2022
 Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը: Տեղեկությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Եվրոպական խորհրդին Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել էր Եվրահանձնաժողովի այդ որոշումը՝ ասելով, որ դա առաջին քայլն է դեպի ԵՄ անդամակցում:

Ուկրաինայի նախագահը ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց օրեր անց՝  2022 թ. փետրվարի 28-ին: