Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանն ավելի շատ է արժանի ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան. Ղարիբաշվիլի

Վրաստանն ավելի շատ է արժանի ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան. Ղարիբաշվիլի
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:18, 23 июнь 2022
Վրաստանն ավելի արժանի էր ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, ես չեմ նախանձում ոչ մեկի հաջողությանը, ընդհակառակը, ուրախ եմ ուկրաինացիների և մոլդովացիների համար, բայց Վրաստանն ավելիին էր արժանի, եթե այս երեք երկրներից որևէ մեկն արժանի էր դրան, դա մենք էինք: Ընկերներ, մենք բոլորս հասկանում ենք, որ այսօր  Աշխարհում իրավիճակն այլ է, ամբողջ աշխարհում շատ բարդ գործընթացներ են զարգանում, մենք պետք է դա հանգիստ ընդունենք և շարունակենք զարգանալ՝ հզորացնելով մեր երկիրը»,- Ղարիբաշվիլիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։