Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոյկոտողներն իբր «լրատվականներն» են, որոնք մշտապես մոլորեցրել են մեր հանրությանը․ հիմա էլ շարունակում են սպասարկել ընդդիմադիր ռևանշինստների հակապետական նարատիվները․ Արթուր Հովհաննիսյան

Բոյկոտողներն իբր «լրատվականներն» են, որոնք մշտապես մոլորեցրել են մեր հանրությանը․ հիմա էլ շարունակում են սպասարկել  ընդդիմադիր ռևանշինստների հակապետական նարատիվները․ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
17:28, 27 июнь 2022
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրել է․

«Այսօր 20։00-ին վարչապետը ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

 Իմացա, որ դրան ընդառաջ 30 «լրատվամիջոց» բոյկոտել է հարցուպատասխանը։

 Պետք է անկեղծորեն ընդգծեմ, որ տվյալ լրատվամիջոցների բոյկոտի արդյունքում հարցուպատասխանի որակը միայն կլավանա։

 Չէ որ բոլոր բոյկոտողներն այն նույն իբր «լրատվականներն» են, որոնք մշտապես մոլորեցրել են մեր հանրությանը, իսկ հիմա էլ շարունակում են սպասարկել  ընդդիմադիր ռևանշինստների հակապետական նարատիվները։

 Իսկ մամուլը Հայաստանում ազատ է քան երբևէ»։