Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ ստորագրումից 3 տարի անց, կողմերի համաձայնությամբ, պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն, բայց դրան դեռ մեկ տարի և մի քանի ամիս ժամանակ կա․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ ստորագրումից 3 տարի անց, կողմերի համաձայնությամբ, պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն, բայց դրան դեռ մեկ տարի և մի քանի ամիս ժամանակ կա․ Փաշինյան
Քաղաքականություն
22:14, 27 июнь 2022
Վարչապետ Փաշինյանը լրատվամիջոցների և ՀԿ-ների առցանց ասուլիսի ընթացքում, պատասխանելով Հայաստանը Արցախին միացնող ճանապարհը այլընտրանքային ճանապարհով փոխելու մասին հարցին ասաց, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ ստորագրումից 3 տարի անց, կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն։

«Մենք այս ընթացքում եղել ենք քննարկումների մեջ և երթուղու փոփոխության հարցում նախնական համաձայնություններ են ձեռք բերվել և այդ փոփոխությունների նպատակը Հայաստանի և Արցախի համար ավելի հուսալի և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է եղել։ Մեր հիմնական աշխատանքային քննարկումները մեր ռուսաստանցի գործընկերների հետ են, որովհետև, ինչպես գիտեք,  եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո», - ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ լուրերը, թե այս ամենը պետք է տեղի ունենա այս շաբաթ կամ մյուս շաբաթ, այդպես չէ, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով դա պետք է տեղի ունենա 3 տարվա ընթացքում, իսկ ժամկետի լրանալուն դեռ մի տարի և մի քանի ամիս դեռ կա և նաև Հայաստանի տարածքում ևս պետք է նման աշխատանքներ տարվեն՝ նման լուծման գնալու համար։ 

«Այս փուլում դեռևս նախագծման աշխատանքներն ենք սկսել, և երբ վերջնական ըմբռնում լինի, որ մեր նպատակին հասնում ենք, այսինքն ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ կլինի՝ ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության ներքո՝ այո կգնանք նման լուծումների», - ասաց Փաշինյանը։