Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության առաջնորդներից մեկը շատ մեծ ջանքեր էր գործադրել՝ նստելու համար այն տեղում, որտեղ ես եմ նստել պատգամավոր եղած ժամանակ. Վարչապետը՝ ընդդիմության ակցիաների տապալման մասին

Ընդդիմության առաջնորդներից մեկը շատ մեծ ջանքեր էր գործադրել՝ նստելու համար այն տեղում, որտեղ ես եմ նստել պատգամավոր եղած ժամանակ. Վարչապետը՝ ընդդիմության ակցիաների տապալման մասին
Քաղաքականություն / Հայաստան
23:27, 27 июнь 2022
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ «Շաբաթ.am»-ի հարցին, թե ինչու տապալվեցին ընդդիմության հանրահավաքները, Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ իր ամբողջ մտավախությունը կապված էր տնտեսական ակտիվության ցուցանիշների վատթարացման հետ. «Բայց այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց մայիսի տնտեսական ցուցանիշները, և պարզվեց, որ մենք մայիսին ավելի բարձր՝ 13.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել, այսինքն՝ մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի հարթություն»:

Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, վարչապետը նկատեց, որ նրանք փորձում էին 2018-ի հեղափոխության նույն քայլերը կրկնել. «Մեզնից առաջ Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք ակցիա չէր արել: Կրկնում էին նույնիսկ բառապաշարը, շարժուձևը. մարդկանց թվում էր, թե ուրիշները չե՞ն նկատում. դա առնվազն ծիծաղելի է: Նույնիսկ ընդդիմության առաջնորդներից մեկը շատ մեծ ջանքեր էր գործադրել՝ նստելու համար այն տեղում, որտեղ ես եմ նստել ԱԺ պատգամավոր եղած ժամանակ»:

Վարչապետի խոսքով՝ նոր կոմպոնենտը «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսն էր. «Բայց ԱԺ իմ վերջին ելույթում ես ցույց տվեցի, թե ինչի մասին են բանակցել»: