Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուրջ 20 տարի ՀՀ ԱԳ նախարար են եղել 2 անձ, ովքեր արդեն երկար ժամանակ է չեն բնակվում Հայաստանում. ուզում եմ բացառենք ՀՀ-ին որպես խոպան կամ ապագայում բնակվելու վայր չհամարող անձանց լինելը վճռորոշ պաշտոններում. Մարուքյան

Քաղաքականություն
12:33, 28 июнь 2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է․

«Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան պետություն է։ Այդ 30 տարիներից շուրջ 20 տարին ՀՀ արտգործնախարար են եղել երկու անձ, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ մշտապես չեն բնակվում Հայաստանում։ 

Ինչո՞ւ եմ այս հարցին անդրադառնում, որովհետև ուզում եմ բացառենք Հայաստանին որպես խոպան կամ ապագայում բնակվելու վայր չհամարող անձանց լինելը այնպիսի վճռորոշ պաշտոններում, ինչպիսին որևէ բնագավառի նախարարն է:

Առավել ևս խոսքը վերաբերում է երբեմնի արտաքին գործերի նախարարներին, որոնց բանակցած փաստաթղթերը իրողություն են դառնում այսօր, որում ապրում ենք մենք բոլորս, իսկ իրենք՝ ոչ»։