Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է պաշտոնից հեռացնել ԱԺ փոխնախագահին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է պաշտոնից հեռացնել ԱԺ փոխնախագահին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին
Քաղաքականություն
16:23, 28 июнь 2022
Civic.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ վերջերս ակտիվորեն քննարկվում էր նաև ընդդիմադիր մի շարք պատգամավորներին պատգամավորական մանդատներից զրկելու հնարավորությունը։ 

Գործընթացը, կարծես թե, մեկնարկում է։