Ով կփոխարինի ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանին

Քաղաքականություն
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին կփոխարինի Շիրակի նախկին մարզպետ, ԱԻՆ նախկին փոխնախարար, ԱԺ 7-րդ գումարման նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Սարուխանյանը, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ վերցնելու է մանդատը, չնայած դեռ չի որոշել, թե որ հանձնաժողովում գործունեություն կծավալի:
Հիշեցնենք, որ կառավարող խմբակցության անդամ Արթուր Դավթյանը օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա այսօր ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի պաշտոնում։
Վովա Հակոբյան