Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ
Քաղաքականություն
20:29, 28 июнь 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի  Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:
 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը: 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական  անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: