Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են հայ-լիտվական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-լիտվական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
23:00, 28 июнь 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, արևային էներգիայի, փոքր և միջին ձեռնարկատիրության, նոր արտադրությունների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։