Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետը Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին

Շիրակի մարզպետը Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին
Քաղաքականություն
22:33, 28 июнь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում եմ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին․ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ, որը հերթական անգամ համախմբել է ավելի քան 300 մասնակցի:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006 թ. Փարիզում` համախմբելով գրեթե 30 համայնքներ ներկայացնող 200 մասնակցի, ովքեր կենտրոնացան չորս թեմաների վրա` տեղական կառավարում եւ կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն եւ գյուղական զարգացում: Երկրորդ համաժողովն անցկացվել է 2010 թ. Երևանում, իսկ երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։ Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը նախորդող տարիներին բազմաբեւեռ ուղղություններով զարգացել և ընդլայնվել է՝ նշանավորվելով կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և կրթական կապերի շարունակական խորացմամբ։