Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պատմական շրջափուլը անցնում ենք նորից ընդդիմության դատարկ աթոռներով. Հայկ Կոնջորյան

Այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Ինչպես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իրենք այս առաջադրումը կատարել են հիմնավոր համոզմամբ և վստահությամբ տիկին Վարդապետյանի ինչպես մասնագիտական որակների ու պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ մարդկային արժեքների ու առաքինության հանդեպ:

Նա նշեց, որ հեղափոխությունից ժողովրդի հիմնական ակնկալիքը կապված է գլխավորապես Հայաստանում արդարության հաստատման հետ:

«Այս պատմական շրջափուլը անցնում ենք նորից ընդդիմության դատարկ աթոռներով, իսկ ես համոզմունք ունեմ, որ դատաիրավական համակարգի քննարկումները յուրաքանչյուր ողջամիտ ընդդիմության համար լավագույն շանսն են խորհրդարանում ինքնադրսևորվելու»,- ասաց Հայկ Կոնջորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: