Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը փոխել է իր համանախագահին՝ ինքնին ապացուցելով, որ խումբը ոչ միայն կա, այլև իր ներկայությամբ ավելի թարմ շունչ է հաղորդում Մինսկի խմբին․ Արման Բաբաջանյան

ԱՄՆ-ը փոխել է իր համանախագահին՝ ինքնին ապացուցելով, որ խումբը ոչ միայն կա, այլև իր ներկայությամբ ավելի թարմ շունչ է հաղորդում Մինսկի խմբին․ Արման Բաբաջանյան
 
«Ես առհասարակ կարծում եմ, որ նրանք, ովքեր գիտակցում են, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը, այն լրատվամիջոցները, ովքեր իրենց բաժին պատասխանատվությունն առնվազն գիտակցում են սեփական ընթերցողների և հանրության առաջ, այդպիսի պահանջներ դնելու ուղղակի ոչ պատճառ, ոչ նպատակահարմարություն պիտի ունենային։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, բոյկոտից մեծ հաշվով բովանդակությունը չտուժեց։ Ամբողջ սպեկտորը և՛ արտաքին, և՛ ներքին հարցերի ծածկվեց»,-Civic.am-ի հետ զրույցում խոսելով վարչապետի ասուլիսը բոյկոտած ԶԼՄ-ների մասին, ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։  
 
Նա նշեց, որ սա ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ լրատվամիջոցները կամ նրանց գերակշիռ մասը, որոնք բոյկոտում էին, ըստ էության, ուղղակի խամաճիկ են, ուղղակի կամակատար են այն քաղաքական շրջանակների, ում նրանք անվերապահորեն որոշել են մինչև վերջ ծառայել, և սրանով ևս հաստատում են այն կասկածները, որ ,օրինակ, այդ լրատվամիջոցների համար փույթ չէ Ալիևի որևէ արտաբերած միտք, հայտարարություն, տարբեր միջոցներով դրանք հանրայնացնել, վերլուծել, մեկնաբանել, բայց իրապես պատերազմական վիճակում գտնվող և այսպիսի սպառնալիքների առաջ կանգնած մեր երկրի առաջ բավարար պատասխանատվություն չունենալ և հարց չուղարկել երկրի ղեկավարին՝ դա բացատրելով ժողովրդավարության սկզբունքներից նահանջ և այլն։
 
«Այն դեպքում, երբ որ երկրում այսպիսի նոր իրողություններ են, և ես աշխարհի որևէ երկրում չեմ տեսել, որ այսքան թափանցիկ, այսքան բաց աշխատող իշխանություն գտնվի, թե՛հեղափոխությունից անմիջապես հետո, և թե հիմա։ Որովհետև, ըստ էության, իմ պատկերացմամբ, լրատվամիջոցները կարող էին պահանջել, որպեսզի իրենց հարցերը չխմբագրվեն կամ ուղղակի այլ հարցերի հետ չներկայացավեն։ Բայց պարտադրել կամ պահանջել իրենց ներկայությունը ասուլիսի ժամանակ՝ ուղղակի անլուրջ է։ Դա արվում էր մեկ նպատակով, որպեսզի ապահովվի շոու, էպատաժը, բայց երբեք ու երբեք ոչ բովանդակությունը»,-ասաց Արման Բաբաջանյանը։
 
Խոսելով նաև Մինսկի խմբի գործունեության և դրա գոյություն վերաբերյալ տարբեր հայտարարությունների մասին, Արման Բաբաջանյանն ասաց, որ այսօր ԱՄՆ-ը փոխել է իր համանախագահին՝ ինքնին ապացուցելով, որ խումբը ոչ միայն կա, այլև ԱՄՆ-ը այս նշանակմամբ ցույց է տալիս իր զգալի կարևոր նշանակությունը խմբում և ավելի թարմ շունչ է հաղորդում Մինսկի խմբին։  
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Թադևոսյան