Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժոզեֆ Բորել. «Եվրամիությունը պիտի ակտիվ աշխատի Թուրքիայի հետ»

Ժոզեֆ Բորել. «Եվրամիությունը պիտի ակտիվ աշխատի Թուրքիայի հետ»
Քաղաքականություն
23:04, 30 март 2021
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը «Դիվանագիտական ​​բարձր լարվածությամբ շաբաթ» վերնագրով հոդվածում անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին.փոխանցում է ermenihaber-ը:

Հիշեցնելով ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը՝ նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի հռետորաբանության մեջ, այդ թվում և Արևելյան Միջերկրականի հարցում որոշակի զարգացում է նկատվում: 


 «Միևնույն ժամանակ այդ երկրում շատ մտահոգիչ որոշումների ականատես դարձանք: Ինչպես օրինակ՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (քրդամետ, HDP-ԺԴԿ)  դեմ ձեռնարկված օպերացիաները, Ստամբուլի կոնվեցիայից դուրս գալու որոշումը»:

Բորելի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո համոզվել է, որ կառուցողական վերաբերմունք ձևավորելու համար ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ շարունակի ակտիվ աշխատանքը, այդ թվում և Արևելյան Միջերկրանի հարցում: