Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է

ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է
Քաղաքականություն
15:51, 30 июнь 2022
Civic.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային ժողովում վաղը տեղի կունենա արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու մասին հարցն է։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Civic.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատել էր մեր ունեցած տեղեկությունները, որ իշխող խմբակցությունը որոշել է պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին։