Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հիմքերը

Հայտնի են Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հիմքերը
Քաղաքականություն
18:41, 30 июнь 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագծերը, ավելի վաղ Civic.amհայտնել էր, որ վաղը՝ հուլիսի 1-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ տվյալ հարցերի վերաբերյալ։

Պաշտոնանկ անելու հիմքերն են՝ Իշխան Սաղաթելյանը ԱԺ խորհրդի 25 նիստերից մասնակցել է միայն 7 նիստին։ Բացի այդ, ըստ նրանց, ԱԺ պատգամավորները պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, ապահովել համերաշխությունն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հանրության շրջանում, մինչդեռ Սաղաթելյանը դա չի արել, ընդհակառակը՝ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանը։

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» նախագծի, 342 քվեարկություններից նա չի մասնակցել 194-ին, բացակայել ԱԺ խորհրդի 25 նիստերից 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից՝ 11-ից։