Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը պաշտոնազրկվեցին

Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը պաշտոնազրկվեցին
Քաղաքականություն
12:27, 01 июль 2022
Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից և Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված որոշման նախագիծը: 

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարեց. «ԱԺ 107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը: Ձայները բախշվել են հետևյալ կերպ. Իշխան Սաղաթելյանին հետ կանչելուն կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0: Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելուն կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0»: