Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը զգուշացրել է Շվեդիային և Ֆինլանդիային

Էրդողանը զգուշացրել է Շվեդիային և Ֆինլանդիային
Քաղաքականություն
22:33, 01 июль 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում զգուշացրել է, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականան, ապա սկանդինավյան երկու երկրների  անդամագրությունը ՆԱՏՕ-ին հարցականի տակ կդրվի:

Այս մասին Էրդողանն ասել է պատասխանելով ֆինլանդացի լրագրողներից մեկի հարցին:
Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից:

Էրդողանի խոսքով, եթե սկանդինավյան երկու երկրներն իրենց խոստումները չպահեն, ապա նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին նորից կհայտնվի հարցականի տակ։

«Ես նայում եմ ինձ տրված խոստմանը: Դուք այժմ մեզ եք փոխանցելու ահաբեկիչներին և օրենքներն էլ փոխելու եք: Եթե այս ամենն իրականություն չդառնա, մեզնից չնեղանաք:

Տրված խոստումն իրականանալու է: Սկզբունքային քաղաքականությունը դա է։ Այդ խոստումը տվել են և՛ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան։ Նրանք կպահեն իրենց խոսքը։ Նույնիսկ եթե անձամբ Էրդողանը չկատարի իր խոստումը, պատասխանատու է լինելու հենց Էրդողանի առաջ»,-ասել է Թուրքիայի նախագահը։