Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ Կենտրոն տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

ՔՊ Կենտրոն տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը
Քաղաքականություն
16:44, 05 июль 2022
Հուլիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացան Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամի և վերահսկողի ընտրություններ։
 
Տարածքային խորհրդի կազմում ընտրվեցին՝
  1. Կարեն Անդրեասյանը,
  2. Աշոտ Սարգսյանը,
  3. Նարեկ Գրբոյանը,
  4. Սամվել Եղիազարյանը,
  5. Թաթուլ Ասիլյանը,
  6. Մանուել Մարգարյանը,
  7. Էլլադա Մանուկյանը,
  8. Արմեն Պետրոսյանը,
  9. Էդգար Շաբոյանը։
Տարածքային խորհրդի նախագահ ընտրվեց Կարեն Անդրեասյանը, քարտուղար՝ Էդգար Շաբոյանը։

Վերահսկող ընտրվեց Նորայր Հայրապետյանը։