Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել. ՀԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել. ՀԺ
Քաղաքականություն
13:21, 31 март 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը, հիշեցնենք, մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի՝ 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է: 

Զրպարտություն է համարվել այն, որ Փոստանջյանը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան»:

Նշենք, որ վարչապետը Փոստանջյանից հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում: