Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորի ավագանու նիստը հերթական անգամ տապալվեց՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի անդամների բոյկոտի հետեւանքով

Վանաձորի ավագանու նիստը հերթական անգամ տապալվեց՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի անդամների բոյկոտի հետեւանքով
Քաղաքականություն
13:08, 06 июль 2022
Վանաձոր համայնքի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստը հերթական անգամ տապալվեց։  «Ասլանյան» դաշինքի եւ «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները, ինչպես նախորդ նիստին, այս անգամ եւս  բոյկոտեցին նիստը։  

Օրակարգում, նշենք, 23 հարց էր, որոնցից 15-ը վերաբերում էին սուբվենցիոն ծրագրերի հայտերի հաստատմանը։ 

Քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն առանց մանրամասնելու նշեց, որ իրենք այլ ուղիներ կգտնեն այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար։ 

Հիշեցնենք, որ Ասլանյան դաշինքը գլխավորող Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին անցյալ տարի մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ) (պաշտոնեական լիազորություններն անցնելը,) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ) (պաշտոնեական կեղծիքը):

Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիարառվել է կալանավորումը։