Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են պատգամավորներ

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են պատգամավորներ
Քաղաքականություն
18:27, 06 июль 2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 4-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ.ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»: