Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիվա-ՄՏՍ-ը՝ Ռալֆ Յիրիկյանի` Քոչարյանի նախընտրական ցուցակ մտնելու լուրերի մասին

Վիվա-ՄՏՍ-ը՝ Ռալֆ Յիրիկյանի` Քոչարյանի նախընտրական ցուցակ մտնելու լուրերի մասին
Քաղաքականություն
10:27, 01 апрель 2021
Վիվա-ՄՏՍ-ը հերքում է տարածել, որում ասվում է․

«ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում:

Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն:

Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների»։