Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման գործընթացը. Վահագն Հովակիմյան

ԱԺ-ն այսօր` ապրիլի 1-ին հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է «Ընտրական օրենսգիրք»  սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 

Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը:

Վահագն Հովակիմյանը ներկայացնելով արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը` ընդգծեց, որ հրատապությունը պայմանավորված է նրանում, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամներ լինելու լիցենզավորման դասընթացների և լիցենզավորման գործընթացը. «Շատ կարևոր է, որ այս փոփոխությունների պայմաններում անցնեն այդ դասընթացները» ,-հավելեց նա: 

Նիստին չի մասնակցում ԲՀԿ խմբակցությունը։