Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծը 38 հոդված ունի, սակայն դրանցից 30-ը վերաբերում են տարածքային ցուցակները հանելուն»․ Վահագն Հովակիմյան

«Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծը 38 հոդված ունի, սակայն դրանցից 30-ը վերաբերում են տարածքային ցուցակները հանելուն»․ Վահագն Հովակիմյան
Քաղաքականություն
11:53, 01 апрель 2021
ԱԺ-ն այսօր հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 

Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը:

Սոֆյա Հովսեփյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին, հարցրեց, թե բացի ռեյտինգային ընտրակարգը փոխելուց, էլ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենալու և ինչու՞ է սա արվում այսպիսի հրատապությամբ։ Ինչու՞ ավելի վաղ չի արվել այս փոփոխությունները, որպեսզի այս ծավալով փոփոխությունները մանրամասն քննարկվեր։

Հովակիմյանը ասաց, որ չնայած նախագիծը 38 հոդված ունի, սակայն դրանցից 30ը վերաբերում են տարածքային ցուցակները հանելուն։ Հովակիմյանը մանրամասնեց, որ այս փոփոխությունների հիմնական էությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն գործող ընտրակարգի, առաջարկվող ընտրակարգով ընտրողը քվերակելու է միայն ինչ-որ ուժի օգտին, ներկայիս՝ ինչ-որ ուժի հետ մեկտեղ նաև ռեյտինգային թեկնածու ընտրելու փոխարեն։

Արձագանքելով, Հովսեփյանը փորձեց ճշտել՝ արդյո՞ք բացի ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունից այլ բան փոխվում է, թե՞ ոչ։
Հովակիմյանը պատասխանեց, որ կապված կոռոնավիրուսային համաճարակով, նախագծում որոշ փոփոխություններ կան ընտրությունները կոռոնավիրուսային համաճարակի ընթացքում անցկացնելը հարմարեցնելու հետ։ Այլ փոփոխություններ նախագիծը չի պարունակում։