Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մանիպուլյացիա է, որ ռեյտինգային ձևով ընտրված պատգամավորը ներկայացնում է շրջանը»․ Հովհաննես Իգիթյան

 Մանիպուլյացիա է, որ ռեյտինգային ձևով ընտրված պատգամավորը ներկայացնում է շրջանը: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ու հավելեց.

«Ինչ ունենք մենք այսօր` ռեյտինգայինի դեպքում մի կուսակցություն մի տարածքից  ներկայացնում էր ինը տաս հոգի, որոնք իրար դեմ էին դուրս գալիս և ընտրվում էր երեք չորս հոգի: Նույն կուսակցությունից տարբեր մտքեր հնչեցրած պատգամավորները չեն կարող ներկայացնել շրջանը: Եթե մենք ուզում ենք իրոք շրջան ներկայացնենք կա երկու ձև»:

Իգիթյանի խոսքով իր նշած երկու ձևից մեկը` սենատն է, որը ներկայացնում է շրջանները, իսկ երկրորդը` կամ ինքնակառավարման ուժեղացում.

«Մեզ մոտ ինքնակառավարումը մարզի ձևով ներկայացված չէ: Սա իրոք պարզեցում է և Վենետիկի հանձնաժողովը պաշտպանում է այսպիսի քայլերը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր` ապրիլի 1-ին հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է “Ընտրական օրենսգիրք” սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 

Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը: