Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քեզ ընտրելու են որպես այդ կուսակցության անդամ, այդ գաղափարախոսության կրողի։ Հո որպես լավ տղա չե՞ն ընտրելու»․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ-ն այսօր հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 
Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր ելույթում նշեց, որ կարևոր գործընթացի ստարտ է տրվում և հիշեցրեց, որ այս փոփոխությունների շուրջ կոնսենսուս եղել է դեռ 2017 թվականից։ Հետևաբար, ասել, որ որևէ մեկը տեղյակ չի, չկա այդպիսի բան։ Բագրատյանն ասաց, որ համամասնական փակ համակարգը խիստ կարևոր է Հայաստանի համար, որովհետև բոլոր կարգի խախտումները որ տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում եկել է մեծամասնական համակարգից։ Հիմա մեծամասնականից աստիճանական անցում է կատարվում փակ համամասնականի։ «Մենք մի վատ բնավորություն ունենք՝ երբ մի նպատակ դնում ենք ու հասնում այդ նպատակին, անմիջապես սկսում ենք քննադատել այդ նպատակը։ Մենք ասում ենք՝ հանրությունը բարձր իրավագիտակցություն չունի։ Բայց մենք ի՞նչ քայլ ենք արել, որ բարձրացնենք։ Սա հենց բարձրացնելու ձև է։ Մենք քաղաքացուն առաջարկում ենք, որ նա քաղաքական ընտրություն կատարի, ոչ թե գնանաք գյուղում ասենք՝ մենք կամուրջը կվերանորոգենք, մշակույթի տունը, դպրոցը», - ասաց Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորը անհրաժեշտ համարեց առաջ քայլել և մարդկանց գաղափարներ առաջարկել։ Եվ այդ համատեսքտում այս փոփոխությունները Բագրատյանը համարում է խիստ կարևոր։

«Կուսակցությունը ի՞նչ պետք է ասի, որ անհատը ավելի շատ կարողանա ասել։ Սա կուսակցության գաղափարախությունն է, անհատը պետք է գնա կուսակցության գաղափարախոսությունը ներկայացնի, հո որպես լավ տղա չե՞ն ընտրելու քեզ։ Քեզ ընտրելու են որպես այդ կուսակցության անդամ, այդ գաղափարախոսության կրողի։ հետաբար իմաստ չունի առանձին-առանձին յուրաքանչյուրը գնա այդ գաղափարախոսությունը տարածի։Կուսակցությանը քվեարկում են, թող քվերակեն», - ասաց բագրատյանը։

Օրինակ բերելով «Կոմունիստական կուսակցությանը», Բագրատյանն ասաց, որ մարդիկ գնալու են ընտրեն կոմունիստական գաղափարախոսության օգտին, այլ ոչ՝ այդ կուսակցության «Պողոսի, Պետրոսի» օգտին, որն ասում ՝ «ոչ, ես կռիշ եմ անելու նոր եմ կոմունիզմ կառուցելու»։