Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին հանդիպելով Թբիլիսիում. Բլինքեն

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին հանդիպելով Թբիլիսիում. Բլինքեն
Քաղաքականություն / Միջազգային
11:12, 17 июль 2022
Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ 

Հանդիպման վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, գրելով՝ «Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունն ադրբեջանական և հայկական տարաձայնությունների լուծման ամենաապահով ճանապարհն է»:

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի էր ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։