Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի հանդեպ Ալիևի հավակնություններն անթույլատրելի են․ պետք է տեղյակ պահել միջազգային գործընկերներին․ Տաթևիկ Հայրապետյան

Սյունիքի հանդեպ Ալիևի հավակնություններն անթույլատրելի են․ պետք է տեղյակ պահել միջազգային գործընկերներին․ Տաթևիկ Հայրապետյան
Քաղաքականություն
13:40, 01 апрель 2021
Երեկ կրկին հրապարակայնորեն հայտնվեց Ալևի նոր հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը հերթական անգամ տարածքային հավականություններ է ներկայացրել Հայաստանի հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Այսօր ԱԺ արտահերթ նիստում այս մտահոգությամբ իր ելույթը սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ ադրեբաջանական կողմը մի կողմից խոսում է խաղաղության, հակամարտության ավարտի, հնարավոր համակեցության մասին, իսկ մյուս կողմից հնչեցնում սադրիչ հայտարարություններ:

«Շատ կարևոր է, որ այս իրավիճակում մենք նաև խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված պատգամավորները իրենց միջազգային գործընկերներին հավուր պատշաճի տեղյակ պահեն այդ հայտարարությունների մասին, որոնք ոչ միայն հակասում են նոյեմբերի ինի եռակողմ հայտարարությանը, այլ նաև իրապես խնդիրներ են ստեղծում տարածաշրջանում կայութնության և խաղաղության երկարատև հաստատման համար»,- ընդգծեց պատգամավորը: 
 
 
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր` ապրիլի 1-ին հրավիրել է արտահերթ նիստ` օրակարգում է “Ընտրական օրենսգիրք” սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ: 

Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ  Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը: